Submitted by A.Gevorgyan on
hsyuj

Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատներն անցկացրել են հատուկ մարտավարական վարժանք

Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատներն ու ստորաբաժանումներն անցկացրել են հատուկ մարտավարական վարժանք։  

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։  

Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2024 թվականի նախապատրաստական ​​պլանի համաձայն՝ հատուկ նշանակության ջոկատների ու ստորաբաժանումների մասնակցությամբ տեղի է ունեցել «սաստիկ ցրտերի պայմաններում մարտական ​​գործողություններ» թեմայով հատուկ մարտավարական վարժանք։

Հատուկ մարտավարական վարժանքի ընթացքում հատուկ նշանակության ջոկատները տարածքի մոդելի վրա հստակեցրել են առաջադրանքները և կատարել մարտավարական տեղաշարժեր բարձր լեռնային գոտում ու սաստիկ ցրտի պայմաններում։

Կատարվել են պայմանական հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու, հենակետ գրավելու, առաջին բուժօգնություն ցուցաբերելու և վիրավորներին մարտադաշտից անվտանգ տարհանելու առաջադրանքները։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը «խաղաղության» օրակարգին զուգահեռ բացահայտ պատրաստվում է, պարբերաբար զորավարժություններ անցկացնում, վարժանքներ, առաջադրանքներ և փորձառություն ձեռք բերում։  

 

 

Add new comment