Պուտինի առաջիկա այցը Թուրքիա հետաձգվել

Պուտինի առաջիկա այցը Թուրքիա հետաձգվել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Թուրքիա հետաձգվել է դեռևս անհայտ պատճառով: Այդ մասին, հիմնվելով Թուրքիայում իր դիվանագիտական ​​աղբյուրի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը չի մանրամասնել Պուտինի այցի հետաձգման պատճառները: Ավելի վաղ «Hürriyet»-ը և «CNN Türk»-ը հայտնել էին այցի չեղարկման մասին: Պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել այդ տեղեկություններին:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պուտինի այցը Թուրքիա նախատեսված էր փետրվարի 12-ին:

Ավելացնել նոր մեկնաբանություն