Էրդողանը Ալիևին ուղված շնորհավորական նամակում անրադարձել է  Հայաստանին

Էրդողանը Ալիևին ուղղված շնորհավորական նամակում անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի զարգացումը, «ադրբեջանական հողերի` օկուպացիայից ազատագրումը» և այդ երկրի աճող հեղինակությունը միջազգային ասպարեզում Թուրքիային հպարտանալու առիթ են տալիս:

Ըստ Էրդողանի` Ալիևի վերընտրվելը խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից շատ կարևոր է:

«Այս առումով, հուսով եմ, որ որպես հաղթանակած առաջնորդ` Հայաստանի հետ բանակցությունները, որոնցում Դուք այդքան աշխատանք եք ներդրել, կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Ցանկանում եմ, որ ընտրություններում Ձեր հաղթանակն օգտակար լինի ինչպես եղբայրական ադրբեջանական ժողովրդի, այնպես էլ մեր տարածաշրջանի համար»,- նշել է Էրդողանը:

Նշենք, որ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը հրապարակել է քվեարկության արդյունքները՝ հիմնվելով ընտրատեղամասերի 93.35%-ից ստացված տվյալների վրա:

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 76.73 տոկոսը՝ 4 մլն 971 հազար 32 մարդ: Վավեր ճանաչված ձայների թիվը կազմել է 4 միլիոն 651 հազար 473:

1. Իլհամ Ալիև - 4 միլիոն 281 հազար 625 ձայն (92.05%), «Նոր Ադրբեջան» կուսակցություն

2. Ալիև Ֆուադ Աղասը օղլու - 24 հազար 799 ձայն (0.53%), ինքնաառաջադրված թեկնածու

 3. Հասանգուլիև Գուդրաթ Մուզաֆար օղլու - 81 հազար 799 ձայն (1.76%), «Միասնական ազգային ճակատ» կուսակցություն

4. Մուսաև Էլշադ Նաբի օղլու - 31 հազար 33 ձայն (0.67%), «Մեծ Ադրբեջան» կուսակցություն

5. Մուստաֆա Ֆազիլ Գազանֆար օղլու - 92 հազար 980 ձայն (2%), «Մեծ արարում» կուսակցություն

6. Նուրուլլաև Ռազի Գուլամելի օղլու - 32 հազար 386 ձայն (0.8%), «Ազգային ճակատ» կուսակցություն

7. Օրուջ Զահիդ Մահարրամ օղլու - 101 հազար 851 ձայն (2.19%), ինքնաառաջադրված թեկնածու

Ավելացնել նոր մեկնաբանություն