դետք

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարի ուղերձը Ալիևին

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ընտրություններում ունեցած հաջողությունների համար։ Այս մասին հայտնում է թուրքական «TRT haber»-ը՝ վկայակոչելով կուսակցության տարածած հաղորդագրությունը։

Այդ հայտարարության համաձայն՝ ԱՇԿ-ի նախագահ Դևլեթ Բահչելին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթած Ալիևի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում թուրք գործիչը շնորհավորել է Ալիևին «Ղարաբաղի` օկուպացիայից ազատագրվելուց և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաստատումից հետո կայացած առաջին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ»։

#Դետքի_հետագծով

«Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ, Milliyetçi Hareket Partisi), որի նախագահը Դևլեթ Բահչելին է, աչքի է ընկնում պանթյուրքիստական և ծայրահեղ ազգայնամոլական գաղափարներով։

ԱՇԿ-ն Թուրքիայում Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության կոալիցիոն գործընկերն է։

Ավելացնել նոր մեկնաբանություն