Submitted by detq-editor on
Ալիևն ընդգծել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը

Ալիևն ընդգծել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ ընդգծել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը։ Ինչպես հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Ալիևն ասել է Ադրբեջանում Կոնգոյի  արտակարգ և լիազոր դեսպան Դեյվիդ Մադուկիի հավատարմագրերն ընդունելու ժամանակ։

 

Ալիևը կարևորել է Չմիավորման շարժման շրջանակում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բարեփոխումների անցկացման հետ կապված քննարկումների կազմակերպումը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հանդես է եկել նախաձեռնությամբ, որ Չմիավորման շարժումը ռոտացիայով նախագահող երկիրը դառնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ։

 

Վերջինս հիշեցրել է, որ այս տարի ավարտվում է Չմիավորման շարժման կազմակերպությունում Ադրբեջանի նախագահությունը։ Նա հայտնել է, որ Ադրբեջանը մտադիր է այս հարցը ձևակերպել որպես ինստիտուցիոնալ մեխանիզմ։

 

Ալիևը հավելել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Չմիավորման շարժումը նախագահող պետության անդակցությունը կապահովի խորհրդի արդարացի մոտեցումը։

Ավելացնել նոր մեկնաբանություն