Ալիևն ընդգծել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ ընդգծել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը։ Ինչպես հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Ալիևն ասել է Ադրբեջանում Կոնգոյի արտակարգ և լիազոր դեսպան Դեյվիդ Մադուկիի հավատարմագրերն ընդունելու ժամանակ։
Ալիևը կարևորել է Չմիավորման շարժման շրջանակում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բարեփոխումների անցկացման հետ կապված քննարկումների կազմակերպումը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հանդես է եկել նախաձեռնությամբ, որ Չմիավորման շարժումը ռոտացիայով նախագահող երկիրը դառնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ։
Վերջինս հիշեցրել է, որ այս տարի ավարտվում է Չմիավորման շարժման կազմակերպությունում Ադրբեջանի նախագահությունը։ Նա հայտնել է, որ Ադրբեջանը մտադիր է այս հարցը ձևակերպել որպես ինստիտուցիոնալ մեխանիզմ։
Ալիևը հավելել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Չմիավորման շարժումը նախագահող պետության անդակցությունը կապահովի խորհրդի արդարացի մոտեցումը։
Add new comment