786

Կշարունակենք համագործակցությունը պաշտպանության ոլորտում. Մակրոնը՝ Փաշինյանին

Կշարունակենք համագործակցությունը պաշտպանության ոլորտում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ բանակցությունների մեկնարկից առաջ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, փոխանցում է «Ազատությունը»: 

«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար», - հայտարարեց Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը հավաստիացրեց՝ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը՝ նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին։

«Անհրաժեշտ է որպեսզի Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետքաշման համար», - նշեց Էմանյուել Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը Բաքվից պահանջեց նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների՝ իրենց տները վերադառնալու իրավունքը՝ «արագ, անարգել և անվտանգ»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն