Submitted by H.Minasyan on
Մակրոնը ձգտում է ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը. «Արմ. Ադրբեջանի համայնք»

Մակրոնը ձգտում է ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը. «Արմ. Ադրբեջանի համայնք»

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ձգտում է ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»,- այս մասին ասվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հայտարարության մեջ։

«Բուն Հայաստանում հասարակական-քաղաքական մակարդակով չի խոսվում ղարաբաղցի հայերի վերադարձի մասին, բայց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շարունակում է խոսել այդ մասին,- ասվում է հայտարարության մեջ։- Նա ավելի հայ է պահում իրեն, քան իրենք՝ հայերը, ինչը նրան ծիծաղելի է դարձնում»։

Համայնք կոչվածը նշել է, որ վերադարձի գործընթացը պետք է լինի փոխադարձ, և հայկական կողմը պետք է ապահովի իբրև «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձը իրենց «հողերը»։

Ավելացնել նոր մեկնաբանություն