Submitted by H.Minasyan on
Թուրքիան և Սոմալին պաշտպանության ոլորտում վավերացրել են համագործակցության համաձայնագիրը

Թուրքիան և Սոմալին վավերացրել են պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիրը

Թուրքիան և Սոմալին պաշտպանության ոլորտում վավերացրել են համագործակցության համաձայնագիրը։ Այս մասին հաղորդել է Սոմալիի տեղեկատվության հարցերով նախարարը` նշելով, որ համաձայնագիրը երկու երկրների միջև շատ կարևոր քայլ է։

Նա մասնավորապես ասել է․ «ՆԱՏՕ-ի անդամ և Սոմալիի մտերիմ դաշնակից Թուրքիայի հետ կնքված 10-ամյա համաձայնագիրը զգալիորեն կուժեղացնի Սոմալիի կառավարության ջանքերը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը»։

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև փետրվարի 8-ին ստորագրվել էր պաշտպանության ու անվտանգության ոլորտներին վերաբերող պաշտպանության և տնտեսական համագործակցության շրջանակային համաձայնագիր։

Ավելացնել նոր մեկնաբանություն