Ակնկալում ենք բացատրություններ՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցությունը սառեցնելու՝ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ, ելնում է նրանից, որ Երևանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով, սակայն Ռուսաստանի Դաշնությունը Երևանից պարզաբանում է սպասում այս հայտարարության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, «News.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է «РИА Новости»-ն։

«Մեր կողմից կրկին ուզում ենք ընդգծել, որ կտրականապես մերժում ենք Հայաստանի իշխանությունների կշտամբանքները՝ կապված 2021-2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները չկատարելու առնչությամբ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել է կազմակերպության քարտուղարության և միացյալ շտաբի գնահատման առաքելություն, որն ուղարկվել է երկրի սահմանամերձ շրջաններ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

ԱԳՆ-ն նշել է, որ «արդյունքում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պատրաստվել է որոշում Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայելու մասին»։

«Մեր մեղքով կամ կազմակերպության մյուս անդամների մեղքով չէ, որ այս հավասարակշռված որոշումը, որը նաև նախատեսում էր հանրապետությանը ռազմատեխնիկական օգնություն և մի շարք այլ միջոցներ, մերժվեց նրա իշխանությունների չմտածված պատրվակներով: Դրա դիմաց Երևանը ցուցադրաբար նախընտրեց հրավիրել ԵՄ-ից կեղծ դիտորդների: Հայտնի փաստերն իրենք են խոսում և կասկած չեն թողնում այդ դիտորդների աշխատանքի զրոյական արդյունավետության մասին։ Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով»,- կարծում են ՌԴ ԱԳՆ-ում։

Միաժամանակ արտաքին գործերի նախարարությունը «ափսոսանք է հայտնել, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, ինչը ակնհայտորեն չի համապատասխանում բարեկամ հայ ժողովրդի շահերին և երկրի անվտանգության ապահովման խնդիրներին»։

«Մենք հուսով ենք, որ Երևանը կհասկանա, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն հանգիստ, վստահելի երկխոսության միջոցով, այլ ոչ թե դրանք հանրային տարածքում բարձրաձայնելով։ Մենք երկկողմ խողովակներով համապարփակ բացատրություններ ենք ակնկալում այն ​​մասին, թե իրականում ինչ է կանգնած Հավաքական անվտանգության պայմանագրին և բուն Կազմակերպությունում Հայաստանի մասնակցության սառեցման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետևում»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները
00
Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կեղծ իմիջ է ստեղծում. ինչի՞ կհանգեցնի նրա «լավատեսությունը»․ «Sputnik Արմենիա»