Submitted by M. Gasparyan on
default

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ուկրաինայի նախագահի Հայաստան այցի մասին տարածվող լուրին. News.am

 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան։ 

«Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում իրազեկվում է»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել, էին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Նշվում է, որ Հայաստան այցը, հավանաբար, տեղի կունենա մարտի 4-ին։

Ավելացնել նոր մեկնաբանություն