Նախիջևանի առանձին համազորային բանակը մարտավարական զորավարժություն է անցկացրել
Առանձին համազորային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական հատուկ զորավարժություն՝ «Սաստիկ ցրտին մարտական գործողությունների անցկացում» թեմայով։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Հատուկ մարտավարական զորավարժության ընթացքում, որտեղ ստուգվում է սաստիկ ցրտին մարտական առաջադրանքներ կատարելու անձնակազմի կարողությունը, հատուկ նշանակության խմբերը պայմանական հակառակորդի թիկունքում մարտավարական գործողություններ են իրականացրել:
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը շարունակում է զորավարժություններ, վարժանքներ անցկացնել, բարձրաձայնել առաջիկա զորավարժությունների մասին և զուգահեռ պնդել, որ «խաղաղության» օրակարգի շուրջ բանակցություններ են ընթանում:
Ավելացնել նոր մեկնաբանություն