Detq

Նուման Քուրթուլմուշը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» նշանակության մասին

««Զանգեզուրի միջանցքը» կստեղծի տարածաշրջանի երկրները Կենտրոնական Ասիայի հետ կապող կենսական երթուղի»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը՝ վերադառնալով Ադրբեջանից, որտեղ մասնակցել է Ասիական խորհրդարանական վեհաժողովի 14-րդ լիագումար նիստին։

«Եթե Զանգեզուրի նախագիծը հաջողությամբ ավարտվի, դա կլինի շատ կարևոր միջանցք, որը կկապի ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանը, Իրանը, Թուրքիան և Վրաստանը Կովկասով Կենտրոնական Ասիայի հետ»,- նշել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն