
Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները մոտ ապագայում կքննարկեն խաղաղության պայմանագիրը. Բայրամով
«Շուտով հանդիպում կանցկացվի Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների միջև՝ քննարկելու խաղաղության պայմանագիրը»,- այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Չնայած բանակցություններում որոշակի ընդմիջմանը՝ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքները շարունակվել են, սակայն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո որոշում կայացվեց վերսկսել աշխատանքները։ Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը»,- ասել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Ավելացնել նոր մեկնաբանություն