
Իրանը թույլ չի տա միջամտել խորհրդարանական ընտրությունների գործընթացին. ԻՀՊԿ հրամանատար
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանի բնակչությունը թույլ չի տա միջամտել խորհրդարանական ընտրությունների գործընթացին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հաղորդում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Սալամին շեշտել է՝ իրանցիներին քվեարկելուց հետ պահելու թշնամական փորձերը կխափանվեն մարտի 1-ի համապետական ընտրություններին ժողովրդի մասնակցությամբ։ Նրա խոսքով՝ Իրանի ժողովուրդը պատրաստ է առաջիկա ուրբաթ օրը կայանալիք խորհրդարանական և փորձագետների ասամբլեայի ընտրություններում ևս մեկ «քաղաքական հերոսապատում» ստեղծել:
Սալամին մեկնաբանել է նաև Իրանի և նրա հակառակորդների միջև շարունակվող քաղաքական պայքարը՝ զգուշացնելով, որ թշնամիները ձգտում են պոկել իրանցիներին իսլամից, թուլացնել նրանց վճռականությունը և հետ պահել քվեարկության գնալուց:
Նա վստահություն է հայտնել, որ իրանցիները ևս մեկ անգամ ուժեղ կհարվածեն թշնամու «ատամներին» և գործնականում կապացուցեն, որ ուշադրություն չեն դարձնում նրա առաջադրանքներին։
#Դետքի_հետագծով
Իրանում մարտի 1-ին կկայանան խորհրդարանական և փորձագետների ասամբլեայի հերթական ընտրությունները, որոնք կարևոր նշանակություն ունեն երկրի ներքաղաքական կյանքում։ Այս համատեքստում Իրանի իշխանությունները փորձում են ընտրությունները բարձր մակարդակով կազմակերպել և թույլ չտալ ազդեց դրանց արդյունքների վրա։
Ավելացնել նոր մեկնաբանություն