hyuj

Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները չեն լուծվել. թուրք պատգամավոր

«Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել»,- նման հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Շամիլ Այրըմը։ 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալության թուրքական թղթակիցը։ 

Նա նշել է, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, որն արտացոլում է իր տարածքային պահանջները Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, այլապես նման պետության հետ խաղաղություն հնարավոր չի լինի։

Թուրք պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան ուշադրությամբ հետևում են այս գործընթացին։ Շամիլ Այրըմը հայտարարել է նաև, որ երկու երկրի հարաբերությունները խորացել են Շուշիի հռչակագրով, ապա ընդգծել, որ չափազանց կարևոր է ողջ թյուրքական աշխարհի միավորումը։

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են նույն դրույթների շուրջ քարոզչությունը, որը վերջերս հատկապես ակնհայտ դրսևորվում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջների տեսքով։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն