02

Ալիևի ելույթում «թշնամի» տերմինն օգտագործվել է 4 անգամ, «վրեժ»-ը՝ 5. էական «առաջընթաց» «խաղաղության» ճանապարհին. Տաթևիկ Հայրապետյան

Երեկվա Ալիևի ելույթում «թշնամի» տերմինն օգտագործվել է ընդամենը չորս անգամ, «վրեժ» ու «վրեժ լուծել» բառերը՝ ընդամենը հինգ անգամ։ Ես կարծում եմ՝ դա էական առաջընթաց է «խաղաղության» կառուցման ճանապարհին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Իսկ եթե լուրջ, ապա Ալիևը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ՀՀ իշխանություններին հանձնել է իր երազանքների ցուցակն ու ասել, դե տեսեք՝ ինչ եք անում։ Դրա համար մեր հանրային տիրույթում իշխանամերձ փորձագետներն ամբողջությամբ ադրբեջանական խոսույթներ են առաջ մղում, այդ թվում՝ ուղիղ երկխոսության մասով։ Այսինքն՝ Արցախը հանձնել են արևմտյան ձևաչափերով, իսկ Հայաստանի հարցը ուզում են արդեն ուղիղ երկխոսել, քանի որ նախկին տրամաբանությունը, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ճանաչեր ՀՀ տարածքային ամբողջականությունը, այլևս չի գործում։

«Հայաստանն ու նրա հովանավորները կարծում էին, որ իրենց ոչ ոք չի պատժի։ Նրանք սխալ էին և այսօր էլ սխալվում են։ Հայաստանը, որը նոր տիրոջ է փնտրում և ինչ-որ մեկի գրկում ապաստան է փնտրում, պետք է հասկանա, որ միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է»,- նշել է Ալիևը։

Հայաստանի համար գծված ճշմարիտ ճանապարհի մասին թուրք պաշտոնյաներն էլ են բազմիցս խոսել։ Մեծ հաշվով դա Հայաստանի չգոյության ճանապարհն է։

Բայց այստեղ հարցն այն է, որ Հայաստանն ունի իրավիճակի հաղթահարման ուղիներ, դրա համար պետք է դիվանագիտություն բանեցնել, տեղեկատվական ճիշտ քաղաքականություն, ունենալ նպատակ ու ծրագիր, նաև դա իրագործող թիմ։ Այդ գործոնների առկայության դեպքում թշնամանքով ու վրեժի ծարավով տառապող Ալիևին զսպելու շանսերն էականորեն կմեծանան, իսկ նրա երազանքների ցուցակն էլ հետ կուղարկվի Բաքու»,- գրել է ադրբեջանագետը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները