Submitted by H.Aslanyan on
Արմեն

«Իրական Հայաստանի» քվազիթեզի պատրիարխիկ կնքահայրը հենց Աննա Հակոբյանն է. Արմեն Հովասափյան

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Վերջին մի քանի ամիսներին հայ իրականության խոսույթում առանձնացել է Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված «իրական Հայաստանի» մասին ցնդաբանությունը, որը շատերի համար անսպասելի և համարյա պատահական ներխուժեց հանրային պատկերացում։ Սակայն, եթե մի փոքր ուշադիր հետադարձ հայացք գցենք այդ հայտարարությանը նախորդած գործընթացներին, միանգամից ուրվագծվում է մի տրամաբանական շղթա՝ ըստ որի այս գաղափարը պատահականորեն չի ծնվել։ Այն նախապես «եփվում էր» Աննա Հակոբյանի ձեռամբ՝ գրական, գաղափարական ու քարոզչական հարթություններում։ Այլ կերպ ասած՝ «իրական Հայաստանի» քվազիթեզի պատրիարխիկ կնքահայրը հենց Աննա Հակոբյանն է։

Ավելին՝ իր «Կրթվելը նորաձև է» քարոզարշավով Հակոբյանը կարծես թե փորձում է հասարակական գիտակցության վրա ազդեցություն ունենալ՝ մտավոր շոկային մեթոդներով։ Նախևառաջ, անհասկանալի է՝ այդ հանդիպումների մասնակիցներն ինչ կրթական մակարդակ ունեն, արդյոք ունա՞կ են մուտք գործել բովանդակային քննադատության դաշտ, տեսակետ ձևավորել, հակադրվել, բանավիճել։ Բնականաբար, հասկանալի է, որ այդ մարդկանց ուղղակի հավաքում են գեղեցիկ կահավորված դահլիճներում և «ծանր» բառապաշարով ձևակերպումներով՝ փորձում տպավորություն ստեղծել, իբր դահլիճում Շոպենհաուերն է կամ Սլիխոսովսկին։

Սակայն հանրային քննարկման իրական դիսկուրս կառուցելու համար անհրաժեշտ են համապատասխան կրթական և վերլուծական կարողություններով մարդիկ։ Իսկ երբ այդ շփումը միակողմանի քարոզ է, այն վերածվում է մտավոր մանիպուլյացիայի, ոչ թե կրթության։

Վերադառնալով «իրական Հայաստանի» նախատիպերին՝ հիշենք, թե ինչպես Աննան «պատահաբար» մոռացավ Չարենցի «Երկիր Նաիրին» Իսլանդիայում, որին հետագայում անդրադարձավ մի ծավալուն էսսեում՝ նշելով, որ չէր ցանկանա «Երկիր Նաիրիին» թողնել օտարին գերի։ Բայց հենց այդ մոռացումն ու դրան հաջորդած մեկնաբանությունը կրում են սիմվոլիկ նշանակություն՝ որպես նոր գաղափարախոսական խզում չարենցյան հայրենիք-միթոսի և ներկա «իրական Հայաստանի» սառն ու նորմատիվ կոնցեպտի միջև»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել