
Բաքուն, Հայաստանից զատ, բացահայտ սպառնում է նաև ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդներին. «Factor.am»
Բաքուն շարունակում է սպառնալ ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքական դիտորդներին։ Մասնավորապես, Բաքվի քարոզչական Caliber պարբերականը հրապարակում է արել՝ նշելով, որ ադրբեջանական կողմն արձանագրել է Հայաստանում Եվրամիության առաքելության խմբի (EUMA) ժամանումը հայ-ադրբեջանական սահման՝ իրենց դրոշով, զինանշանով և հինգ մեքենաներով։
Ավտոշարասյունը ժամանել է Երասխի մետալուրգիական գործարանի տարածք, որտեղ դադարել են շինաշխատանքները Բաքվի ռազմական սադրանքների պատճառով։
«Քաղաքացիական հագուստով մոտ 20 հոգի լուսանկարել և տեսանկարահանել են տարածքն ու հսկել այն: Նշենք, որ EUMA-ի թիմի այս այցը տարածաշրջան նախապես ծրագրված չէր՝ այն չի համապատասխանում ադրբեջանական կողմին ներկայացված մոնիթորինգի ժամանակացույցի օրվան, ժամին, երթուղուն և կոորդինատներին։ Հետո եվրոպացի հետախույզները գնացել են Լաչինի շրջան, որտեղ մեր կորած զինծառայողը գերեվարվել է հայերի կողմից»,- գրում է ադրբեջանական լրատվամիջոցը։
«Մեկ անգամ ևս զգուշացնում ենք՝ եթե այդ վնասակար օբյեկտը կառուցվի Ադրբեջանի սահմանին, կոչնչացվի այն ամենի հետ միասին, ինչ կլինի դրա շրջագծում՝ հայ զինվորականների և եվրոպացի նեոխաչակիրների հետ»,- սպառնում է Բաքուն։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն