Submitted by G.Avetisyan on
վսվս

Ադրբեջանը շարունակում է իր ավերիչ քաղաքականությունը` վանդալիզմի ենթարկելով օկուպացված Արցախի վանքերը, եկեղեցիները, խաչքարերը. Արցախի թեմ

Ադրբեջանը շարունակում է իր ավերիչ քաղաքականությունը` վանդալիզմի ենթարկելով օկուպացված Արցախի վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, շենք ու շինությունները: Այս մասին նշվում է Արցախի թեմի տարածած հայտարարության մեջ: 

«Հերթական անգամ ցավով ականատեսը եղանք ադրբեջանցիների կողմից Արցախի մեր սրբավայրերից մեկի պղծման ողորմելի դեպքին, երբ դիմակավոր անձը հեգնական կեցվածքով նստել էր Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու խորանին տեղադրված գահի վրա: Անկեղծ ասած մեզ համար նորություն չէ եւ սպասելի էր նման վերաբերմունք, որովհետեւ նրանք երբեք էլ չեն թաքցրել իրենց ատելությունը մեր սրբավայրերի, հոգեւոր-մշակութային կոթողների հանդեպ եւ հարմար առիթի դեպքում հագեցում են տվել իրենց ներսում խնամքով պահվող քոչվոր- թալանչու էությանը:

Մեզ համար առավել ցավալի է այդ ամենի հանդեպ մեր անզոր վիճակը, երբ բացի խոսքային մակարդակում մեր զայրույթը պարպելուց, որեւէ այլ տարբերակով չենք կարողանում արձագանքել կամ կանխել նման վանդալիզմի դեպքերը: Այս ամենը վիրավորական է մեր Եկեղեցու համար, ամեն մի հայի համար, եւ ի պաշտոնե հայի արժանապատվության երաշխավորի՝ մեր պետության համար: Հուսով ենք, որ պատկան մարմինների կողմից կարվեն համապատասխան հետեւություններ եւ անհրաժեշտ քայլեր՝ Արցախի հին ու նոր սրբավայրերի, մշակութային ժառանգության պատշաճ պահպանության համար: Եթե մենք չենք հասկանում մեր իրական արժեքը, ոչ մեկն էլ չի հասկանա ու չի հարգի մեզ»,- նշվում է հայտարարության մեջ:

Հայտարարությանը կից հրապարակվել են նաև ադրբեջանական վանդալիզմի մասին վկայող լուսանկարներ: 

 Տապալել են Ստեփանակերտի  մերձակայքում` Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա կանգնեցված 50 մետրանոց լուսատու խաչը

Image removed.

 Տապալել են Ստեփանակերտի  մերձակայքում` Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա կանգնեցված 50 մետրանոց լուսատու խաչը

Image removed.

 Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին օգտագործում են որպես պահեստ` տարբեր իրեր, հատկապես պլաստիկ շշեր պահելու համար 

Image removed.

Ավերել են Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում գտնվող խաչքար-հուշաղբյուրը, ինչը կանգնեցվել է Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին

Image removed.

Ավելացնել նոր մեկնաբանություն