26

Ադրբեջանն արհեստական ալիք է ստեղծում` Հայաստանին մեղադրելով սպառազինվելու և պատերազմի վտանգ ստեղծելու համար․ Տիգրան Աբրահամյան

Իսրայելը Պաղեստինի դեմ էթնիկ զտման քաղաքականությանը զուգահեռ հասցնում է գրեթե ամենշաբաթյա ռեժիմով ռազմական մատակարարումներ հասցնել Ադրբեջանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Թե կոնկրետ ինչ մատակարարումների մասին է խոսքը, միայն կարելի է կռահել, սակայն փաստ է, որ բաց աղբյուրները որոշակի պարբերականությամբ ռազմական նշանակության բեռների չվերթներ են արձանագրում:

Սրան զուգահեռ, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գերատեսչության ակտիվ փոխայցեր են` պաշտպանության նախարար, Գլխավոր շտաբի պետ, տեղակալներ, զորային տարբեր օղակների հրամանատարներ և այլն:

Բոլոր այն երկրները, որոնք հանդես են գալիս տարածաշրջանային խաղաղության և կայունության օգտին, հայտարարություններից ու բարի մաղթանքներից բացի, պետք է օգտագործեն իրենց ազդեցությունն Ադրբեջանի ռազմականացումը թույլ չտալու համար, հակառակ դեպքում լավ ցանկությունները բացառապես սոցիոլոգիական հարցումների վրա են ազդելու, իսկ տարածաշրջանը նոր պատերազմ է ստանալու:

Ադրբեջանն անընդհատ արհեստական ալիք է ստեղծում` Հայաստանին մեղադրելով սպառազինվելու և պատերազմի վտանգ ստեղծելու համար, ինչը որևէ լուրջ հիմնավորում չունի, իսկ դրա քողի տակ մեծաքանակ սպառազինություն և զինտեխնիկա գնում` իրական վտանգ ստեղծելով տարածաշրջանային նոր պայթյունի համար»,- գրել է Աբրահամյանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները