1

Ադրբեջանն Արցախում քանդում է ոչ միայն գերեզմանոցները, այլև դրանց մասին ցանկացած վկայություն

Արցախի Հանրապետության պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն ահազանգում է, որ թշնամական Ադրբեջանը քանդում է ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն։

«Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ

Պատմությունը կրկնվում է, վանդալները քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն։ Թուրքը մնում է թուրք, ու իր թրքությունն է անում, Իվանյանում վանդալիզմի է ենթարկվել խաչքարը։

Ժամանակին մենք անդրադարձել էինք Իվանյան գյուղում կանգնեցված խաչքարին, նրա նախապատմությանն ու խորհրդին։

Երբ 1920-ին` հայ-ադրբեջանական (թաթարական) բախումների ժամանակ, Խոջալուն կրկին բնակեցվում է, բնակավայրի արևմտյան մասում հաստատվում են Բերդաձորից (Ղարաղշլաղ), Շուշիի մեծ կոտորածից փրկված հայերը, իսկ արևելյան հատվածում բնավորվում են Եղեգնաձորից (Դարալագյազ) ու Սիսիանից փախած ադրբեջանցիները: Այս երկու հատվածները ապրում էին առանձին, բայց կրում էին նույն Խոջալու անունը և ենթարկվում էին նույն գյուղխորհրդին, որի նախագահներն են եղել Հովսեփ Ավագյանն ու Բախշի Սարգսյանը («Խորհրդային Ղարաբաղ», 24.10.1990):

Խոջալուի հարավարևմտյան մասում գոյություն է ունեցել փոքրիկ հայկական գերեզմանոց /25-30 տապանաքար/, որտեղ ամփոփված են եղել Բերդաձորից այստեղ հանգրվանած հայերի աճյունները: Ինչպես վկայում են ականատեսները, Արցախյան շարժման ժամանակ, երբ հայերը ստիպված էին կրկին լքել հարազատ բնակավայրը, ադրբեջանցիները քանդել են հայկական գերեզմանոցը, տապանաքարերը լցրել դիմացի ձորը: Վերը նշված Բախշի Սարգսյանի ծոռ Իշխան Սարգսյանը գերեզմանոցի տարածքում, որտեղ ամփոփված են նաև նրա ազգականները, հիշատակի խաչքար է կանգնեցրել»,- նշված է Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության էջում:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները