Submitted by G.Avetisyan on
վաս

Քարտեզների վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այս պահին որևէ համաձայնություն չկա. Նիկոլ Փաշինյան

Քարտեզների վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այս պահին որևէ համաձայնություն չկա, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կա համաձայնություն, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմաթայի հռչակագրի հիման վրա ու կա ըմբռնում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց, որի համար քաղաքական հիմքը նույնպես պետք է լինի նույն հռչակագիրը»,- ասաց նա և ընդգծեց՝ ոչ թե նոր սահման է ստեղծվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլ Խորհրդային Միության ամենավերջին դե յուրե նշանակություն ունեցող սահմանները վերաարտահայտվում են գետնի վրա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե  Տավուշում Ոսկեպարի ու Կիրանցի բնակիչների հետ հանդիպմանն ինքը աշխատանքային ոչ մի տեղեկատվություն չի փոխանցել: «Ես խոսել եմ Ադրբեջանի հրապարակային արտահայտած դիրքորոշման մասին, որը հասանելի է բոլորին»,- նշեց վարչապետը:

Ավելացնել նոր մեկնաբանություն