Տավուշում կա 3 հենակետ, որը եթե հանձնվեց, Ադրբեջանը գերիշխող դիրք է ունենալու. ռազմական գործիչ
Տավուշում ունենք 3 հենակետ, որ բավական լավ դիրքերում են, և եթե դրանք հանձնվեցին, Ադրբեջանը գերիշխող դիրք է ունենալու: Այս մասին «News.am»-ին ասել է նախկին ռազմական գործիչ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժարանի հիմնադիր Ալեքսանդր Մինասյանը:
«Մենք միշտ շարժվում ենք կա՛մ պատերազմ, կա՛մ ոչինչ սկզբունքով, այսինքն` մենք չենք ուզում դիվանագիտական խողովակներով հարցերը լուծել: Կարծում եմ՝ մենք պասիվություն ենք ցույց տալիս, չենք ուզում օգտվել ստեղծված առիթներից»,- նշել է նա:
Ռազմական գործիչն այն կարծիքին չէ, որ Ադրբեջանի պահանջած տարածքները տալով` մենք ունենալու ենք խաղաղություն, որովհետև, նրա խոսքով, ախորժակը ուտելուց է միշտ բացվում, և Ալիևը հաստատ նոր քայլեր կանի ու նոր տարածքների պահանջ կդնի. «Մենք չօգտվեցինք մեր ունեցած ժամանակից, չկարողացանք հզորացնել մեր բանակը: Մեր բանակը ստանդարտ է, ինչը ի վնաս մեզ է: 2020 թվականին մեր ռազմական բյուջեն եղել է 711 մլն դոլար այն պարագայում, երբ Ադրբեջանի բյուջեն եղել է 2.9 մլրդ, այսինքն` 4 անգամ գերազանցել է մեր բյուջեն. նույն կերպ նրանք գերազանցել են մեզ նաև մարդկային ռեսուրսով: Սա խոսում է այն մասին, որ մենք չենք կարող ստանդարտ բանակով իրենց դեմ պայքարել»,- նշել է նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
Ավելացնել նոր մեկնաբանություն