Նախիջևանում մարտավարական-հատուկ զորավարժություն է անցկացվել
Նախիջևանի առանձին համազորային բանակի 2024 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ հատուկ նշանակության ջոկատները զորավարժություն են անցկացրել։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Մարտավարական-հատուկ զորավարժության ընթացքում հատուկ նշանակության ջոկատները կատարել են տարբեր՝ գիշերային մթության մեջ պայմանական հակառակորդի թիկունք ներթափանցելու և դիրքերը գրոհելու առաջադրանքներ։
Նշենք, որ մարտի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն էր անցկացրել, իսկ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանը հող է նախապատրաստում հերթական ռազմական գործողություններին դիմելու համար՝ տեղեկատվական դաշտում կեղծ քարոզչություն իրականացնելով։
Ավելացնել նոր մեկնաբանություն