Submitted by D.Guyumjyan on
DETQ

ՌԴ-ն խստորեն դատապարտել է Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը

Ռուսաստանի Դաշնությունը խստորեն դատապարտում է իսրայելական հարձակումը Սիրիայում Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Մենք խստորեն դատապարտում ենք հարձակումը Սիրիայում Իրանի հյուպատոսական ներկայացուցչության վրա: Մենք կտրականապես անընդունելի ենք համարում ցանկացած հարձակում դիվանագիտական ​​և հյուպատոսական օբյեկտների վրա, որոնց անձեռնմխելիությունը երաշխավորված է Վիեննայի համապատասխան կոնվենցիաներով»,- ասվում է հայտարարության մեջ: 

Պաշտոնական Մոսկվան հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հարձակումն իրականացվել է խիտ բնակեցված թաղամասում, ինչը խաղաղ բնակչության շրջանում զոհերի վտանգ է ստեղծել։

«Մենք ելնում ենք նրանից, որ Իսրայելի կողմից նման ագրեսիվ գործողությունները բացարձակապես անընդունելի են և պետք է դադարեցվեն»,- ընդգծել է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը։ 

#Դետքի_հետագծով

Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի իրագործած ավիահարվածն արժանանում է միջազգային դերակատարների խիստ քննադատությանը։ Այս համատեքստում Ռուսաստանը նույնպես խստորեն դատապարտում է այն և ընդգծում նման հարձակումների անընդունելիությունը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն