ԵՄ-ն պետք է դադարի Հայաստանի և Ադրբեջանի միջև չեզոք խաղացող լինելուց. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը՝ Բրյուսելին

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կոչ է արել Բրյուսելին հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասար հեռավորության քաղաքականությունից և  սեփական դերակատարությունն ունենալ վերջիններիս միջև երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների միջնորդության հարցում՝ դադարելով չեզոք խաղացող լինելուց։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն ասել է «Le Monde»-ում հրապարակված հոդվածում։  

Նրա կարծիքով՝ մինչ ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական պատերազմին, Եվրոպայում տեղի է ունենում ևս մեկ խոշոր աշխարհաքաղաքական տեղաշարժ՝ այս անգամ Հարավային Կովկասում: Չնայած Ռուսաստանից պատմական, տնտեսական, էներգետիկ և ռազմական կախվածությանը, ինչպես նաև իր տարածքում հազարավոր ռուս զինծառայողների ֆիզիկական ներկայությանը՝ ՀՀ կառավարությունը համարձակ և համաձայնեցված ջանքեր է գործադրել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և ժողովրդավարական Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատման ուղղությամբ:

«Այս վերակողմնորոշումը ժամանակ է պահանջում, սակայն Եվրոպական միությունից պահանջում է նաև ավելի հավակնոտ ռազմավարություն ընդունել Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ: Նախ անհրաժեշտ է վերջ տալ այն թյուր պատկերացումներին, թե ԵՄ-ն պետք է չեզոք խաղացող լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվրոպան պետք է իր դերը խաղա երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների միջնորդության հարցում։ Սակայն նրա մոտեցումը պետք է արտացոլի այն իրողությունը, որ Հայաստանն ընտրել է եվրոպական ժողովրդավարությունների համայնքը, մինչդեռ Ադրբեջանը գտնվում է ագրեսիվ ավտոկրատիաների ճամբարում: Եվրոպական հստակության և հավակնությունների բացակայությունը կարող է վտանգել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունը և նրա աշխարհաքաղաքական առանցքը»,- նշել է Ռասմուսենը։

Անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունենալիք եռակողմ հանդիպմանը՝ Անդերս Ֆոգ Ռասմուսենը հավելել է․ «ԵՄ-ի այս նոր մոտեցումը պետք է սկսվի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ գագաթնաժողովում, որտեղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Հայաստանն արդեն սառեցրել է հարաբերությունները Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ, զորավարժություններ է կազմակերպել Միացյալ Նահանգների հետ և ձգտել ընդլայնել իր տնտեսական կապերը ժողովրդավարական երկրների հետ, սակայն 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանում ռազմավարական բարձունքների շարունակական օկուպացիայից հետո Հայաստանում անվտանգության իրավիճակը մնում է անկայուն»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները