Երբ կլսեք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, պատրաստվեք․ ձեզ զգուշացնում են վերահաս պատերազմի մասին․ քաղաքագետ
24-ժամյա ռեժիմով ազդարարվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Սա ասվում էր երեսուն տարի շարունակ նաև Ղարաբաղյան հակամարտության մասին Վաշինգտոնից, Մոսկվայից և Փարիզից, նախկին մեռած, բայց չթաղած երջանկահիշատակ Մինսկի խմբից: Վերջում պարզվեց, որ միակ լուծումը ռազմական լուծումն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
«Ահա հայ և ադրբեջանցի քաղաքական վերնախավի մենթալիտետի և մտածողության տարբերությունը: Մեզ մոտ խիստ «գրագետ», «խիստ», «կրթված» արևմտյան միջազգային իրավունքի դպրոցները քաջ տիրապետող, հումանիստ, ժողովրդավար, արդարամիտ արժեհամակարգ ունեցող այրեր են, որոնք միամիտ և անհեռատես են գրեթե բոլոր հարցերում: Իսկ հարևան երկրում իրատես, իրավիճակը ճիշտ գնահատող, խորամանկ և շրջահայաց, սառնասիրտ գործիչներն են որոնք շատ ճիշտ և ժամանակին հասկացան, որ հակամարտությունը միայն ռազմական լուծում ունի և ծաղրեցին միջազգային ամբիոններից հնչող դատարկաբանությանը:
Երբ որ կլսեք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, պատրաստվեք, որովհետև ձեզ զգուշացնում են վերահաս պատերազմի մասին: Մտորումներ Մոսկվա-Վաշինգտոն-Բրյուսել եռյակից եկող ուղերձների մասին»,- գրել է քաղաքագետը:
Ավելացնել նոր մեկնաբանություն