Submitted by G.Avetisyan on
սավ

Ադրբեջանի սպառազինումը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ. այդ զենքերը մի օր կրակելու են. ԱԺ պատգամավոր

Վերջին 2-3 օրերին առաջնագծում իրավիճակը որոշակի ակտիվացել է, և ադրբեջանական կողմը թիրախավորել է Հայաստանի տարբեր բնակավայրեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` ընդգծելով. «Միջնորդական առաքելությունը, որ ստանձնել են տարբեր միջազգային սուբյեկտներ և փորձում են ցույց տալ, որ ամեն ինչ անում են մեր տարածաշրջանի կայունության և խաղաղության ապահովման տեսանկյունից, այս իրավիճակում նրանց քայլերը պետք է լինեն շատ ավելի գործուն»։

Ըստ պատգամավորի` ԵՄ առաքելությունից, օրինակ, սպասումը ոչ միայն փաստերի արձանագրումն է, այլև շատ կարևոր է, որ դրանք վերածվեն քաղաքական ճնշումների: 

«Զուգահեռ նաև ուզում եմ տեղեկացնել, որ այս ողջ գործընթացը և վերջին շրջանի ակտիվությունը ուղեկցվում են նաև Ադրբեջանի կողմից բավականին ինտենսիվ ռազմական մատակարարումների ներկրմամբ, և այս իրավիճակում ակնհայտ էր, թե ինչու է Ադրբեջանը դա իրականացնում։ Դժվար է ասել` այս, թե մեկ այլ փուլում իրադարձությունն ինչպես կզարգանա, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանի սպառազինումը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ, և, բնականաբար, այդ զենքերն ու զինատեսակները մի օր կրակելու են»,- ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ այս պահին լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորությունն այդքան էլ մեծ չէ, ինչը, իհարկե, չի բացառում որոշ ուղղություններով գործողությունների ծավալումը։ Նա վտանգավոր համարեց հատկապես բոլոր այն ուղղությունները, որոնց հետ կապված` Ադրբեջանը պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով տարածքային պահանջներ է ներկայացրել: 
 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն