Submitted by G.Avetisyan on
ֆց

Փաշինյանը կրկին խոսում է «իրական» և «պատմական» հայրենիքների տարանջատման մասին

Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման մասին ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է «իրական» և «պատմական» հայրենիքների տարանջատման մասին: Նա հայտարարել է, թե «պատմական» ու «իրական» Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը: 

«Եթե անկեղծ ասեմ, իրական ու պատմական Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում նաև  այն պատճառով, որ այդ գործընթացը տեղի է ունենում մեզնից յուրաքանչյուրի ներսում ու ի հայտ է բերում անսպասելի շերտեր ու նրբերանգներ»,- նշել է Փաշինյանը: 

Վարչապետի խոսքով` պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործոն է պատմական Հայաստանի համար ու նրան դրսևորվելու հնարավորություն չի տալիս:

«Կամա թե ակամա, պատմական Հայաստանը ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքնիշխանության, անկախության ու տարածքների նկատմամբ, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանը նույն կերպ սահմանափակող գործոն են այդ երկրների ախորժակի համար»,- ասել է նա: 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն