Submitted by A.Gevorgyan on
Judd

Մնացական Սաֆարյանը մասնակցել է Մինսկում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին

Ապրիլի 12-ին Մինսկում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։

Նիստի շրջանակում պատվիրակությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, քննարկել ԱՊՀ շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

ԱՊՀ անդամ պետությունների տնտեսական փոխգործակցության ներուժի իրացման համատեքստում Մնացական Սաֆարյանն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը, որը ենթադրում է տրանսպորտային և կոմունիկացիոն ուղիների ապաշրջափակում և ցանցի ստեղծում՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Տարածաշրջանային ընթացիկ գործընթացների համատեքստում շեշտվել է ԱՊՀ հիմքում ընկած անկյունաքարային փաստաթղթերի՝ ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների պահպանման կարևորությունը, որոնցում ամրագրված են վեճերի խաղաղ կարգավորման, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանների անքակտելիության ու հարգման մասին կողմերի պարտավորությունները։

Ավելացնել նոր մեկնաբանություն