Submitted by G.Avetisyan on
56դ

Ադրբեջանն այս պահին լայնամասշտաբ ռազմական գործողությունների չի գնա. Տիգրան Աբրահամյան

44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական ագրեսիան, հարձակումները ՀՀ սահմանագծի տարբեր ուղղություններով ունեին նպատակ՝ կոնկրետ ուղղություններով մարտավարական և ռազմավարական առավելություն ստանալու, Հայաստանի նկատմամբ արդյունավետ ճնշումներ իրագործելու և ցանկացած գործընթացում իրենց համար շահեկան արդյունք ունենալու տեսնակյունից: Այս մասին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այն, ինչ մենք տեսել ենք Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում և այս պահին՝ Տավուշում, և տեսնում ենք Ադրբեջանի հայտարարած նպատակները տարբեր ուղղություններով, դրանք հստակ ունեն Ադրբեջանի համար առաջանհերթություն՝ ազդել ՀՀ կենսունակության վրա և զրկել ինքնիշխան որոշումներ կայացնելուց: Եվ, բնականաբար, այս պայմաններում, քանի որ կան միջազգային հանրության ներկայությունը և ճնշումները Ադրբեջանի վրա, վերջինս իր համար առաջնային համարում է ոչ թե լայնամասշտաբբ ռազմական գործողությունները, այլ սահմանափակ ճակատով այնպիսի գործողությունների իրականացումը, որոնք կարող են իր համար լրացուցիչ առավեություններ ապահովել: Հատկապես, որ դա զուգորդվում է Հայաստանի իշխանությունների կողմից դրա համար բարենպաստ դաշտի ձևավորումով»,- ասաց նա: 

Ըստ Աբրահամյանի՝ որևէ մեկը չի կարող բացառել, որ այդ տեղային գործողություններն ինչ-որ փուլում կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի, բայց համարել, որ այս պահին Ադրբեջանն իր առաջ խնդիր է դրել Հայաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսելու, ըստ նրա, այդպես չէ, և ավելին՝ Ադրբեջանը փորձում է իր նպատակներին հասնել տակտիկական տարբեր գործողություններով, որի պայմաններում Հայաստանի որևէ իշխանություն չի կարող դիմակայել և դատապարտված է հանդես գալ զիջողականության տեսնակյունից: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն