Submitted by G.Avetisyan on
սա

Լարված իրավիճակ Ոսկեպարի եկեղեցու մոտ. ցուցարարներն ասում են՝ ականազերծում է ընթանում

Լարված իրավիճակ է Ոսկեպարի սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ։ Հավաքված քաղաքացիները պնդում են, թե այս հատվածում հայկական կողմն ականազերծում է իրականացնում, հայտնում է «Ազատությունը»

Հնարավոր ամենամոտ հատվածից հավաքվածները բարձր բղավում են՝ կոչ անելով զինվորականներին դադարեցնել աշխատանքները։

«Ազատության»-ն այդ հատված մոտենալ չի հաջողվում, սակայն տեսանելի է, որ մի խումբ զինվորականներ ինչ-որ աշխատանքներ են կատարում։

Ոստիկանության զորքերի Հատուկ նշանակության վարչության ծառայողները քաղաքացիների ու եկեղեցու արանքում շարքով կանգնած են։

Շաբաթ օրը թեև տավուշցիները բացեցին Վրաստան տանող ճանապարհը Կիրանցի հատվածում, քանի որ նրանց խոստացել էին երկուշաբթի օրը հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, սակայն երեկ ճանապարհը կրկին փակվեց։ «Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահ Մեսրոպ Առաքելյանը փոխանցեց, որ երեկվանից հայկական կողմն ականազերծման աշխատանքներ է սկսել, դրա համար էլ բնակիչները դարձյալ ցույցի են դուրս եկել։ Տարածքում նաև ոստիկանական ուժեր կային։

Պաշտպանության նախարարությունն արդեն երկրորդ օրն է որևէ մեկնաբանություն այս հարցով չի տալիս։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն