Submitted by G.Avetisyan on
դվ

Կիրանցի մի քանի բնակիչներ կառավարությունում հանդիպում են Փաշինյանի հետ

Կիրանցի մի խումբ բնակիչներ՝ շուրջ տասը հոգի, կառավարության շենքում են։ Ըստ գյուղից ստացած տեղեկատվության՝ վարչապետի հետ են հանդիպում, փոխանցում է «Ազատությունը»։

Գործադիրի լրատվականը չի հաստատում տեղեկությունը։ Բայց, այն սկսվել է շուրջ մեկ ժամ առաջ։ Հանդիպանը նաև վարչական ղեկավարն է մասնակցում։

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։

Օրերս Վրաստան տանող ճանապարհը Կիրանցի հատվածում փակած քաղաքացիներին էր այցելել Տավուշի մարզպետը, ասել, որ «Կիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ», հստակեցումներ պետք է արվեն։

Ճանապարհն այդ հատվածում շուրջ 10 օր փակ է։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն