Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ արտահանման-ներմուծման գործարքները
Թուրքիան ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ արտահանման-ներմուծման գործարքները։
Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի առևտրի նախարարությունը։
«Մեկնարկել է պետական մակարդակով ձեռնարկված միջոցառումների երկրորդ փուլի իրականացումը, բոլոր ապրանքային խմբերի համար դադարեցվել են արտահանման-ներմուծման գործառնություններն Իսրայելի հետ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվել է, որ գործող արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի կառավարությունը թույլ չի տա Գազա մարդասիրական օգնության անխափան առաքումը։
Ավելացնել նոր մեկնաբանություն