Submitted by D.Guyumjyan on
դետք

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը պաշտոնական այցով Իրան է ժամանել

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, առանձին համակցված բանակի հրամանատար Քերեմ Մուստաֆաևը պաշտոնական այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությանը։

Հաղորդվում է, որ այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Ազիզ Նասիրզադեի և այլ անձանց հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական համագործակցության զարգացման ներկա իրավիճակը և հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Այցի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Ավելացնել նոր մեկնաբանություն