1

Այս քարոզչությունը ինտենսիվորեն տարվում է արդեն մեկուկես տարուց ավելի, իսկ այդ ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն հազիվ մեկ անգամ անդրադարձած լինի այս թեմային․ ադրբեջանագետ

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջերս հայկական տեղեկատվական տիրույթում մեծ աղմուկ հանեց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հեռուստաընկերության բացումը։ Ասեմ, որ նման հեռուստաընկերություն Ադրբեջանում գործում է դեռ անցած տարվա հուլիս ամսից, հիմա միայն շենքի բացման արարողությունն է տեղի ունեցել։

Դրանից բացի` նաև նշեմ, որ Ադրբեջանում դա միակ հեռուստաընկերությունը չէ, որտեղ Հայաստանի տարածքը ներկայացվում է որպես «ադրբեջանական»։ Ադրբեջանում նման քարոզի լծված են բոլոր հեռուստաընկերությունները, այդ թվում՝ պետականները։ Ավելին` այդ հրահանգը պետությունն իջեցրել է 2022 թվականի դեկտեմբերին՝ Ալիևի ելույթից հետո, որտեղ Ադրբեջանի ղեկավարը բառացի ասել է․ «Հայաստանը երբեք չի եղել այս տարածաշրջանում։ Ներկայիս Հայաստանը մեր հողն է»։ Սա տեղի է ունեցել Փաշինյանի կողմից Արցախն ու անկլավները Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Այսպես էր էլի Ալիևը ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Անցած տարվա մարտ ամսից էլ ադրբեջանական «Baku.tv» հեռուստաընկերությունը մի թողարկում էր սկսել, որը կոչվում էր «Արևմտյան Ադրբեջանի տարեգրությունը»։ Այստեղ ՀՀ բոլոր մարզերը, գյուղերը, քաղաքները ներկայացվում են որպես «ադրբեջանական» տարածքներ։

Վերջերս իրենց թողարկումներից մեկում բառացի նշել էին․ «Արևմտյան Ադրբեջանի տարեգրություն» նախագծի նպատակն է պահպանել և հանրահռչակել մեր պատմական և հնագույն հողերի անվանումը, ինչպես նաև հայերի կողմից ադրբեջանցիների տեղահանման փաստերը։ Վեր հանել այն տեղանունները, որոնք գոյություն ունեին այդ տարածքներում՝ համաշխարհային հանրությանը փոխանցելով այն փաստերը, որոնք հաստատում են, որ այդ տարածքը զուտ օղուզ-թուրքական բնակավայր է։

Ինչպես ասաց Իլհամ Ալիևը Արևմտյան Ադրբեջանի մասին. «20-րդ դարի սկզբի քարտեզը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի պատմական հողն է, քաղաքների և գյուղերի անունները ադրբեջանական ծագում ունեն, և մենք շատ լավ գիտենք, որ ադրբեջանական ժողովուրդը պատմության ընթացքում ապրել է այսօրվա Հայաստանի տարածքում։ Հիմա գլխավոր խնդիրն է այդ մասին տեղեկացնել համաշխարհային հանրությանը»։

Այս քարոզչությունը ինտենսիվորեն տարվում է արդեն մեկուկես տարուց ավելի, իսկ այդ ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն հազիվ մեկ անգամ անդրադարձած լինի այս թեմային, փոխարենը իրենց գլխավոր գործառույթը դարձել է Ադրբեջանի բռնապետական ու ագրեսիվ իմիջը փոխելը, դրանով են զբաղված իրենց շփումներում, երբ պատերազմով ձևավորված իրողությունը ներկայացնում են որպես «ձեռքբերում»։

Մի խոսքով, ամբողջությամբ դարձել են Ադրբեջանի ԱԳՆ-ին կից կառույց։ Բայց եթե այս թեզը խելացի օգտագործվեր, սա կարելի էր դարձնել Ադրբեջանի ղեկավարության համար մեծ գլխացավանք, այնքան, որ իրենք ռիսկ չանեին անգամ այս թեման արծարծել։ Բայց դրա համար քաղաքական կամք ու գիտելիք են պետք»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

4456
Ինչի՞ շնորհիվ է Հեզբոլլահը կարողանում զսպել Իսրայելի ներխուժումը Լիբանան․ Արմեն Այվազյան
03
Բանակցությունների այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան
Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»
0000000
Հայաստանը ոչինչ չշահեց «COP29»-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր