000

«Ըստ ԽՍՀՄ վերջին քարտեզների». Փաշինյանը խուսափեց ասել՝ կոնկրետ որ քարտեզների հիման վրա է տեղի ունենում սահմանազատումը

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը այն օրակարգերից մեկն է, որ պետք է քննարկվի առաջիկայում Ալմաթիում երկու երկրների ԱԳ նախարարների գլխավորությամբ տեղի ունենալիք հանդիպման ժամանակ: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին` մամուլի ասուլիսի ժամանակ, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է «News.am»-ը:

«Ալմաթիի հռչկագիրը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք ընդունված է երկու երկրների կողմից: Դա անշրջելի իրողություն է, որովհետև դա արձանագրված է երկու երկրների կողմից բարձր մակարդակով:

Ինչ վերաբերում է սահմանազատման բուն գործընթացին, ապա այն տեղի է ունենում ԽՍՀՄ իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա: Սա կարևոր արձանագրում է»,- ասաց նա

Փաշինյանը խուսափեց ասել, թե կոնկրետ որ քարտեզների հիման վրա և դա բացատրեց այսպես. «Գիտեք, որ մենք չենք ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ սահմանափակվել, որովհետև մեզ համար կարևոր է ՀՀ սահմանի պարագծի ամբողջական սահմանազատումը ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը: Մենք ըստ այդմ գործում ենք նաև գործնականում:  Մենք գործում ենք այդ տրամաբանությամբ, օգտագործվում են քարտեզներ, որոնք արտահայտում են ԽՍՀՄ փլուզման պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սահմանները»:

Նա խոսեց նաև սահմանային սյուներ տեղադրելու մասին. «Դա կատարվում է իրավական հիմքի վրա, դրանք դառնում են անվտանգության երաշխիք Կիրանցի, Բաղանիսի, Այգեպարի և մնացած բնակավայրերի համար:

Այս գործընթացը ունի մի նպատակ՝ անիմաստ, անիրագործելի դարձնել պատերազմը: Պատերազմը զրկել տեղի ունենալու հիմքից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ աշխատանքի 90 տոկոսն արդեն արված է և ինչքան դա առաջ է գնում, ավելի է ուժեղանում համոզմունքը, որ ձևավորվում են անվտանգության երաշխիքներ, և պատերազմը զրկվում է հիմքից, պատերազմը դառնում է անտրամաբանական, դառնում է ոչ լեգիտիմ:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Եթե Բաքվի Հանրապետությունը կարողանա հասնել Մինսկի խմբի լուծարմանը, դա վտանգավոր է լինելու ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի համար. Հայրապետյան․ «Մեդիալաբ»
3
Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենական և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
1
Իշխանությունը այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ․ Տիգրան Աբրահամյան
Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն. Փաշինյան
000
Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն. Փաշինյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Կիրանցի 3 սյուները կտեղադրվեն ավելի ուշ. գույքային հարցերը կփոխհատուցվեն. Վարչապետի աշխատակազմից մանրամասներ են հայտնել․ «Արմենպրես»
1
«Կասկածանքը չեն կարողանալու հաստատել, մեկուսացնում են երեք օրով»․ մանրամասներ Իշխան Գևորգյանի և ընկերների ձերբակալումից
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորը միշտ եղել է Հայաստանի հանրային կյանքի անբաժան մասը․ Վիգեն Սարգսյան
8
Ձերբակալվել են «Ազատազէն» ԿՀԿ համահիմնադիր Իշխան Գևորգյանը և ևս չորս մարտական ընկերներ
1
Կիրանցում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դեռևս չեն վերսկսվել. բնակիչ․ «News.am»
Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը
Hayrapetyan
Պատկերացնում ե՞ք, Արցախում բռնի տեղահանում իրականացրած կողմը գոհ է՝ ինչպես է Փաշինյանը լուծում Արցախի հայերի խնդիրները. Տաթևիկ Հայրապետյան
ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ հայ-ադրբեջանական խաղաղությունը հնարավոր է․ Պատել
01
ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
ԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել Մալթայի կողմից Բաքվի օրակարգը պաշտպանելու մասին հարցին
1
Ալիևը հոյակապ գիտի, որ էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը հնարավոր չէր մարսել առանց Փաշինյանի վարած քաղաքականության․ Տաթևիկ Հայրապետյան