Submitted by H.Andreasyan on
1

ԵՊՀ-ում դասադուլ է. ուսանողական խորհուրդը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

«Ուսանո՛ղ, ոտքի՛» կոչերով ԵՊՀ ուսանողները դասադուլի և Բագրատ Սրբազանի նախաձեռնած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միանալու կոչեր են անում: Ուսանողները շրջում են համալսարանի միջանցքով ու դասին մասնակցող սակավաթիվ ուսանողներին հորդորում միանալ իրենց, փոխանցում է «News.am»-ը:

«Մենք համալսարանականներ ենք, բոլորս մի համայնքի մաս ենք: Մենք խնդրում ենք, որ ունենաք դիրքորոշում, անտարբեր չլինեք»,- դիմելով ուսանողներին` նշեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Հակոբյանը:

ԵՊՀ ուսանողական խորհրդից հայտնել են, որ միացել են շարժմանը:

Իրավագիտության ֆակուլտետի դեկանը դասադուլի մասնակիցներին ասել է, որ Իրավագիտության ֆակուլտետը դասի չէ, և ֆակուլտետում դաս չկա:

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում խոսելով անելիքների մասին՝ Բագրատ Սրբազանը բոլոր ուսանողներին հորդորեց այսօրվանից դասադուլ սկսել։

Ավելացնել նոր մեկնաբանություն