756

Գիտելիքը կարևոր է, իսկ հայրենիքը՝ ամենակարևորը․ Գեղամ Ստեփանյան

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի սիրելի՛ ուսանողներ,

որպես շրջանավարտ՝ մի բան պատմեմ։ Ստացվեց այնպես, որ 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվելու ժամանակ, աշխատանքային պարտականություններով զբաղված, ես այդպես էլ չգտա և ինձ հետ Երևան չբերեցի դիպլոմներս։

Բռնի տեղահանությունից 6 ամիս անց գնացի դիպլոմներս վերականգնելու։ Երբ քայլում էի հարազատ կրթօջախների միջանցքներով, հուզմունքս մի կերպ էի զսպում։ Այն, ինչի համար ես ընդունվել էի այդ հաստատություններ, այլևս չկա։ Այն, ինչին պետք է ծառայեին այդ հաստատություններում ձեռք բերած գիտելիքները, և այն երազանքները, որ կապված էին այդ ամենի հետ, այսօր չկան։

Դիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս ․․․

Ի՞նչ եմ ուզում ասել․ գիտելիքը կարևոր է, իսկ հայրենիքը՝ ամենակարևորը։

Սա իմ պատմությունն է։ Կընդունեք այն որպես ուղերձ, թե կթերթեք ու կանցնեք առաջ, ձեր անելիքն է։ Ես իմ պարտքը համարեցի պատմել այն ձեզ։

ԵՊՀ և ՀԱՀ շրջանավարտ

Գեղամ Ստեփանյան

Հ․Գ․: 2016 թվականի ապրիլին Արցախից վերադառնալուց հետո իմ կուրսընկերները այսպես դիմավորեցին ինձ Ամերիկյան համալսարանում։

Image removed.

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

03
Բանակցությունների այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան
Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»
0000000
Հայաստանը ոչինչ չշահեց «COP29»-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր