Զինված ուժերում կադրային նոր նշանակումներ են իրականացվել. ՊՆ-ը պարզաբանել է, թե ինչու
ՀՀ նախագահի հրամանագրով նոր կադրային նշանակումներ են կատարվել ՀՀ զինված ուժերում:
Մասնավորապես, կատարվել են հետեւյալ փոփոխությունները.
Հրաչ Ստեփանյանը նշանակվել է պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ՝ ազատելով ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Մհեր Շիրինյանը նշանակվել ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ՝ ազատելով ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից:
Արամ Պողոսյանը նշանակվել ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ՝ ազատելով ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից:
Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ՝ ազատելով ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից:
Սմբատ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ՝ ազատելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից:
ՀՀ պաշտպանության նախարարությունն է պարզաբանում է տարածել այս նշանակումների վերաբերյալ՝ հայտնելով. «Պաշտպանության նախարարությունում ՀՀ նախագահի հրամանագրերով տեղի են ունեցել կադրային վերանշանակումներ, որոնք պայմանավորված են զինված ուժերի բարեփոխումների շրջանակում 2023 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով՝ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ նոր կանոնադրությունների և կառուցվածքի հաստատման հանգամանքով»:
Ավելացնել նոր մեկնաբանություն