87965

Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարող էությամբ և գործելաոճով չլինել հայատյաց

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Գիտե՞ք՝ նաև թե ինչո՞ւ Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարող էությամբ և գործելաոճով չլինել հայատյաց։ Որովհետև հենց հայատյացությունից է սնվում այս վարչախմբի իշխանության շարունակականության  ապահովումը։

Հայերիս և Հայաստանի հանդեպ ատելության և թշնամանքի պետական քարոզչության դադարեցումը, բերելու է նրան, որ ուղեղի հայատյաց լվացում անցած ադրբեջանական հասարակության զգալի մասը հանկարծ հիշի, որ իր խնդիրների պատճառը ոչ թե հայերն են ու Հայաստանը, այլ հենց անձամբ Բաքվի բռնապետը և նրա գլխավորած բարբարոսական վարչախումբը։ 

Ուստի թշնամանքի, իբր, հաղթահարման վերաբերյալ բոլոր ներհայաստանյան «զրույցները» պարզունակ պատրանքներ են, քանի որ Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ մի պարագայում չի գնա իր իսկ մահվան ուղով»։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն