Submitted by H.Andreasyan on

Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն. Փաշինյան

Բաքվի Հանրապետությունը (խմբ․) հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, որը կիրառվեց այս անգամ: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այսօր՝ մայիսի 16-ի Կառավարության նիստին։

«Ադրբեջանական կողմը ևս հակված է գործընթացը շարունակել սահմանազատման նույն ձևաչափով, նույն ալգորիթմով, որը այս անգամ մենք կիրառեցինք»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ առաջիկա 8-10 օրերի ընթացքում պետք է կայացրած որոշումներն իրագործելու հարցով զբաղվել։

«Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն արդեն իսկ իրականացնում են ծառայություն: Այսինքն՝ այն պահից, երբ տեղադրվեցին սահմանային սյուները, սահմանապահ զորքերը տեղակայվել են։ Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որ մշտական ծառայություն իրականացնեն: Մյուս հատվածներում ևս այս գործընթացը տեղի կունենա»,- նշել է Փաշինյանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն