Submitted by D.Guyumjyan on
դետք

Ռայիսիի և Աբդոլլահիանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին Թավրիզում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող խմբի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին Թավրիզում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով այս շաբաթ երկրի ողջ տարածքում չեղարկվել են մարզական բոլոր միջոցառումները։

Նշենք, որ Իրանում հայտարարվել է հնգօրյա համազգային սուգ:

Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում` երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, զոհվել են։

Իրանի կառավարությունը վստահեցրել է, որ նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահը նախարարների կաբինետի աշխատանքի խափանումների չի հանգեցնի։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն