Submitted by G.Avetisyan on
ցսա

Փաշինյանը խորհրդարանում ցույց տվեց քարտեզը, որով իրականացվել է սահմանազատումը

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում ցույց տվեց այն քարտեզը, որով իրականացվել է սահմանազատումը:

«Սրանք 1976 թվականի գլխավոր շտաբի կողմից օգտագործվող և Խորհրդային Միության լիազոր մարմնի կողմից վերստուգված հաստատված քարտեզներն են՝ հիմնված 1969 թվականի սահմանազատման արդյունքների հիման վրա», - ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, թե այս քարտեզները շատ կարևոր դեր ունեն պետության անկախության և ինքնիշխանության հետագա զարգացման գործում։

Վարչապետն ասաց, թե այժմ կարող է բաց խոսել, նշելով, թե մանրազնին աշխատանք կատարելով, այդ քարտեզների 19 էջերով վերարտադրել են քարտեզների վրա Հայաստանի սահմանի ամբողջ պարագիծը. «Այս քարտեզը ունի դե յուրե իրավական ուժ»:

Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:
Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն