Submitted by H.Andreasyan on

Արմեն Գրիգորյանը և Բոնոն քննարկել են Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացը

«Մայիսի 23-ին ընդունել եմ ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին»,- այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-Բաքվի Հանրապետություն (խմբ.) հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել բանակցային գործընթացի շրջանակներում ընթացող վերջին զարգացումներին և երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարներին:

Հանդիպմանն անդրադարձել ենք նաև երկկողմ օրակարգի շրջանակն ընդգրկող հարցերի»,- նշել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն