Սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանի պահպանությունը. ԱԱԾ
Մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1.9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4.9 կմ հատվածների պահպանությունը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։
Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5.8 կմ հատվածի պահպանությունը մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով:
Միևնույն տրամաբանությամբ, Բաքվի Հանրապետության (խմբ․) կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Բաքվի Հանրապետության (խմբ․) պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։
Ավելացնել նոր մեկնաբանություն