Հայաստանում ՌԴ դեսպանը Մոսկվա է կանչվել` խորհրդակցությունների

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների համար կանչվել է Մոսկվա: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

«Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։  

Ավելացնել նոր մեկնաբանություն