Submitted by H.Minasyan on
Թուրքական անօդաչու ուղղաթիռը հնարավորություն կունենա վայրէջք կատարել ռազմանավերի վրա

Թուրքական անօդաչու ուղղաթիռը հնարավորություն կունենա վայրէջք կատարելու ռազմանավերի վրա

Թուրքական արտադրության առաջին անօդաչու «ALPİN» ուղղաթիռը հնարավորություն է ունենալու թռիչք և վայրէջք կատարելու ռազմանավերի վրա։ Այդ նպատակով համագործակցության արձանագրություն է ստորագրվել թուրքական «Titra Teknoloji»-ի և «Airbus»-ի միջև։

Այս մասին գրում է «Ermenihaber» լրատվական գործակալությունը:

«Anadolu» լրատվական գործակալությունը զրուցել է «Titra Teknoloji»-ի գործադիր տնօրեն Աբդուլքադիր Շեների հետ։  Նրա խոսքով՝ «ALPİN»-ը գոհացուցիչ արդյունքներ է գրանցել մարտական ​​առաջադրանքների ժամանակ։ Թուրքիայի զինուժն առաջին անգամ այն օգտագործել է Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններում։

Նշվում է, որ Թուրքիան այլ երկրներից այս արտադրանքի հետ կապված առաջարկներ է ստացել։

«Նավի վրա ուղղաթիռի վայրէջք կատարելը բարդ նախագիծ է, որը մենք մտադիր ենք իրականացնել «Airbus»-ի հետ միասին։ Այդ նպատակով մենք համագործակցության արձանագրություն ենք ստորագրել»,- ասել է ընկերության տնօրենը։

Շեները նաև նշել է, որ «Titra Teknoloji»-ն ծրագրում է ապագայում համատեղ նախագծեր իրականացնել «Airbus»-ի հետ։

Ավելացնել նոր մեկնաբանություն