Հայկական կողմի դիմումի դեպքում ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումներն ու միջոցներն անհապաղ կուղարկվեն տարերային աղետի շրջաններ. ՌԴ ՊՆ
Կապված հորդառատ անձրևների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում առաջացած արտակարգ իրավիճակի հետ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել տարերային աղետի հետևանքները վերացնելու հարցում: «Լուրերի» փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի տրամադրման նպատակով:
Հայկական կողմի դիմումի դեպքում ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներն ու միջոցներն անհապաղ կուղարկվեն տարերային աղետի շրջաններ:
Ավելացնել նոր մեկնաբանություն